Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

ՀՀ վարչապետի այցը ԱՄՆ հետաձգվել է ամերիկյան կողմի խնդրանքով

04.10.2013, 17:02
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը ԱՄՆ հետաձգվել է ամերիկյան կողմի խնդրանքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը։

ՀՀ վարչապետի այցը ԱՄՆ հետաձգվել է ամերիկյան կողմի խնդրանքով

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը ԱՄՆ հետաձգվել է ամերիկյան կողմի խնդրանքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը։

Ըստ նրա` Սարգսյանը պետք է սեպտեմբերի 9–13–ն այցելեր Վաշինգտոն, սակայն պետական հաստատությունների ֆինանսավորման դադարեցման հետ կապված ԱՄՆ–ում ստեղծված իրավիճակի պատճառով այցը հետաձգվել է ամերիկյան կողմի խնդրանքով։

«ԱՄՆ–ում ՀՀ վարչապետը պետք է մասնակցեր Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հանդիպումներին։ Նաև նախատեսվում էր նրա մասնակցությունը տնտեսական համագործակցության հայ–ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին»,– ասաց Բերբերյանը։

Կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարը նաև տեղեկացրեց, որ Հայաստանը վերը նշված միջոցառումներին կներկայացնի ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար– նախարար Վաչե Գաբրիելյանը։

2014 ֆիսկալային տարվա բյուջեի վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսի տարաձայնությունները հանգեցրեցին նրան, որ դաշնային հաստատությունների մեծ մասը դադարեց աշխատել 2013թ.–ի հոկտեմբերի 1–ից։ –0–