Рейтинг@Mail.ru
USD
399.59
EUR
420.17
RUB
3.75
GEL
139.96

Ժամանակն է ակտիվացնել ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ջանքերը. Լավրով

17.07.2015, 17:01
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ հայտարարել է, որ ժամանակն է ակտիվացնել ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ջանքերը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Ժամանակն է ակտիվացնել ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ջանքերը. Լավրով
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ հայտարարել է, որ ժամանակն է ակտիվացնել ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ջանքերը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Հիմքեր կան կարծելու, որ ժամանակն է ակտիվացնել ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ջանքերը։ Մենք մեր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ աշխտատում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շրջանակում ընդունված պայմանավորվածությունների հունով։ Նրանց հետ մշտապես կապի մեջ ենք, նրանք կանոնավոր կերպով շփվում են մեզ հետ», – նշել է Լավրովը ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ կայացած բանակցությունների ժամանակ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: –0–