Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+21

Ալավերդու պղնձաձուլարանի փակումը հղի է լուրջ հետևանքներով. Էդուարդ Շարմազանովը նամակ է հղել Փաշինյանին

19.10.2018, 14:14
Էդուարդ Շարմազանովը նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին` նշելով, որ Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է։
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը հղի է լուրջ հետևանքներով. Էդուարդ Շարմազանովը նամակ է հղել Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին` նշելով, որ Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է։

«Որպես ալավերդցի` կոչ եմ անում Ձեզ, հանձնարարել` անել հնարավորինն ու անհնարինը, որպեսզի Ալավերդու պղնձաձուլարանը շարունակի աշխատել: Հակառակ պարագայում՝ 650 ընտանիք կարող են բռնել արտագաղթի ճամփան», – նշել է նա։

Էդուարդ Շարմազանովը հայտնել է նաև, որ պատրաստ է ուժերի ներածին չափով փորձել օժանդակել կառավարությանը խուսափելու գործարանի վերջնական փակումից: 

«Ալավերդու պղնձաձուլարանի փակումը անթույլատրելի է և հղի է լուրջ հետևանքներով: Այս պայքարում ես լինելու եմ իմ համաքաղաքացիների կողքին», – գրել է նա։–0–