Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

Անվտանության սպառնալիք է. Զոհրաբ Մնացականյանը Չավուշօղլուի հակահայկական հայտարարությունների մասին

28.10.2019, 15:50
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլու վերջին հայտարարությունները` անվտանգության սպառնալիք են:
Անվտանության սպառնալիք է. Զոհրաբ Մնացականյանը Չավուշօղլուի հակահայկական հայտարարությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլու վերջին հայտարարությունները` անվտանգության սպառնալիք են: Այդ մասին երկուշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:

Բաքվում հոկտեմբերի 25-ից 26-ն անցկացված Չմիավորման շարժման գագաթնաժողովի ընթացքում Չավուշօղլուն մի շարք հակահայկական հայտարարություններ է արել: «Որտեղ ահաբեկչություն կա, այնտեղ մենք հայերի հետքն ենք տեսնում», - հայտարարել էր նա, հավելելով, որ Թուրքիան կօգնի Ադրբեջանին Լեռբային Ղարաբաղի «գրաված» տարածքների վերադառձնելու հարցում:

«Բնականաբար, նման տոնայնությունը և դիրքորոշումը նորություն չեն: Մենք տարբեր ձևակերպումներով արդեն լսել ենք նման մոտեցումների մասին, ինչը ևս մեկ անգամ շեշտում է մեր արտաքին քաղաքականությունում արտացոլված մոտեցումը` դա անվտանգության սպառնալիք է և մեծ խնդիր», - ասաց Մնացականյանը:

Նախարարը դատապարտեց Թուրքիայի նմանատիպ հայտարարությունները և դիրքորոշումը: «Նման հայտարարությունները անընդունելի են և արտացոլում են մեր խորը մտահոգությունը Թուրքիայի կողմից Հայաստանի անվտանգության սպառնալիքի վերաբերյալ: Հնչեցված բոլոր դիրքորոշումները ենթակա են դատապարտմանը», - հայտարարեց նա:-0-