ՌԴ–ն նույնիսկ մտքով չի անցկացնում, որ ղարաբաղյան հակամարտությունը կանցնի «թեժ փուլ». Լավրով
08.04.2015,
16:46
Ռուսաստանի մտքով անգամ չի անցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության «թեժ փուլ» անցման հնարավորության մասին, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի մտքով անգամ չի անցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության «թեժ փուլ» անցման հնարավորության մասին, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Մենք նույնիսկ մտքով չենք անցկացնում, որ ղարաբաղյան հակամարտությունը «թեժ փուլ» կանցնի։ Ես վստահ եմ, որ, չնայած հռետորությանը, շահագրգիռ ոչ մի կողմ դա չի ցանկանում։ Լեռնային Ղարաբաղի կարգավորման... մեր բոլոր գործողությունները, Ռուսաստանի գործողությունները, նկատի ունեմ, ուղղված են նրան, որքան շուտ կարելի է փոխընդունելի որոշում գտնել»,– հայտնել է Լավրովը հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ մամուլի ասուլիսի ավարտին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-