Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Ռուսաստանի հետ առճակատման ֆոնին արևմուտքն ակտրիվացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության կեղծումները. պատմաբան

30.04.2015, 20:42
Ռուսաստանի հետ առչակատման ֆոնին արևմուտքն ակտիվացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի կեղծումները, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Ռուսաստանի հետ առճակատման ֆոնին արևմուտքն ակտրիվացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության կեղծումները. պատմաբան
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի հետ առչակատման ֆոնին արևմուտքն ակտիվացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի կեղծումները, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

«Պատերազմի ողջ ծանրությունը խորհրդային ժողովրդի ուսերին էր, այդ թվում` հայերի։ Իսկ ԽՍՀՄ դերի նվազեցումը կապված է քաղաքական կոնյունկտուրայի հետ։ Սառը պատերազմի տարիներին, բնականաբար, Միության դերը ցածրացվում էր, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացման տարիներին նրա դերը` խոստովանում էին»,– ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով, այդ համատեքստում պետք է դիտարկել այն, որ Արևմուտքի` Իսլամական պետության առաջխաղացումը կանգնեցնելու փորձերը դժվար իրագործելի կլինեն առանց Ռուսաստանի մասնակցության, որի բանակն ուժեղագույններից է աշխարհում։

«Եթե Ռուսաստանը մասնակցի Սիրիայի և Իրաքի` Իսլամական պետության դեմ ուղղված մարտական գործողություններին, ապա նրան անպայման վերջ կգա։ Վերջիվերջո, Արևմուտքը կհասկանա, որ առանց Ռուսաստանի անհնարին է չեզոքացնել աշխարհի սպառնալիքները»,– ասաց Մելքոնյանը։ -0-