Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+31

Արմատական փոփոխություններ են սպասվում ՀՀ իշխանական կառուցվածքում

23.11.2017, 11:51
Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որո¬շում է կայացվել, որ 2018-ին, երբ Սահմանադրության բոլոր նորմերը կյանքի կոչվեն, առաջին փոխվարչապետի ինստիտուտ չլինի։
Արմատական փոփոխություններ են սպասվում ՀՀ իշխանական կառուցվածքում

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որո­շում է կայացվել, որ 2018-ին, երբ Սահմանադրության բո­լոր նորմերը կյանքի կոչվեն, առաջին փոխվարչապետի ինստիտուտ չլինի, գրում է «Հրապարակը»։

Սահմանա­դրությունը նախատեսում է առավելագույնը 3 փոխվարչապետ, բայց առաջին փոխվարչապետ նախատեսված չէ:

«Փոխվարչապետներից մեկը կղեկավարի ֆինանսատնտեսական բլոկը, մյուսը՝  սոցիալ-մշակութային: Երրորդ փոխվարչապետի «գոյությունը» կախված կլի­նի քաղաքական ապագա դասավորությունից, կոալիցիոն կառուցվածքից: Նա էլ՝  վարչապե­տի բացակայության դեպքում, կփոխարինի նրան», – նշում են հոդվածի հեղինակները։

Պարբերական հաղորդմամբ, այս որոշումը կայացվել է հանուն Կարեն Կարապետյանի, որ «առաջին-երկրորդ» չլինի, տնտեսության կառավարման գործում լինի միայն ինքը։–0–