Рейтинг@Mail.ru
USD
396.41
EUR
409.45
RUB
4.0918
GEL
142.69
2025 թ. փետրվարի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%–ը

09.12.2018, 21:13
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%–ը։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%–ը

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկել է 1 260 840 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 48,63%–ը, տեղեկարցեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ 

Ըստ ԿԸՀ թվյալների, ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող թիվը կազմում է 2 592 479 քաղաքացի:

«Երևանի առաջին ընտրատարածքում քվեարկել է ընտրողների 48,43%–ը (97 300 ընտրող), երկրորդ ընտրատարածքում` 49,27% (105 234), երրորդում` 46,46% (104 627) և չորրորդում` 46,35% (97 438)», – նշեց Մուկուչյանը։ 

ԿԸՀ տվյալներով, Արարատի մարզում քվեարկել է ընտրողների 50,64%–ը (112 179), Արմավիրի մարզում` 44,35% (103 927), Արագածոտնում` 52,01% (61 306), Գեղարքունիքում` 50,45% (96 433), Լոռիում` 47,64% (113 111), Կոտայքում` 48,92% (117 465), Շիրակում` 45,13% (103 697), Վայոց Ձորում և Սյունիքում` 55,09% (90 423) և Տավուշում` 53,05% (57 700)։–0–