Բացի սեփական շահերից մենք նաև հավաքական շահեր ունենք. Փաշինյանը պատասխանել է Լուկաշենկոյին

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայատարարությանը, որ Ադրբեջանի նախագահա Իլհամ Ալիևը վերջինիս լավ ընկերն է: Այդ մասին հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Լուկաշենկոն վստահեցրել է Փաշինյանին, որ Բելառուսը միշտ պատրաստ է աջակցել Հայաստանին և երբեք ընկերություն չի անի այնպիսի պետության հետ, ինչը կդիտարկվի Հայաստանի դեմ:
«Դուք գիտեք, որ մենք Ադրբեջանի հետ բավական ոչ հեշտ հարաբերություններ ունենք, ուղիղ ասած՝ կոնֆլիկտային հարաբերություններ: Մենք այդ հարցը քննարկել ենք նաև ՀԱՊԿ շրջանակում: Իհարկե, յուրաքանչյուր պետություն պետք է հաշվի նստի սեփական շահերի հետ, բայց ես ցանկանում եմ ընդգծել, ինչպես որ խոսել էինք այդ մասին, մենք նաև հավաքական շահեր ունենք, և շատ ուրախ եմ, որ մենք ունակ ենք միասին աշխատել և քննարկել բոլոր նյուանսները՝ միասնական կարծիքի հանգելու համար», - ասել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև վստահություն է հայտնել, որ երկու երկրները բավականաչափ իմաստություն, բավականաչափ խիզախություն և բավականաչափ կամք ունենք՝ բոլոր հարցերը լուծելու համար և այնպես լուծելու համար:-0-