Նուլանդը կոչ է արել Բաքվին հանձնել Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին
18.02.2015,
21:25
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը կոչ է արել լիազոր մարմիններին մարդասիրական քայլ կատարել և Բաքվին հանձնել Ղարաբաղում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին` չնայած նրանց կատարած ծանր հանցագործությանը։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը կոչ է արել լիազոր մարմիններին մարդասիրական քայլ կատարել և Բաքվին հանձնել Ղարաբաղում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին` չնայած նրանց կատարած ծանր հանցագործությանը։
2014թ.–ի դեկտեմբերի վերջին Ստեփանակերտում դատավճիռ է ներկայացվել Ադրբեջանի երկու քաղաքացիների` Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի նկատմամբ, որոնք ԼՂՀ–ն մեղադրում էր դիվերսիա կազմակերպելու մեջ։ Ասկերովը դատապարտվել է ցմահ բանտարկության, իսկ Գուլիևը` 22 տարվա ազատազրկման։
«Կատարվածը սարսափելի հանցագործություն է, բայց մենք կոչ ենք անում լիազոր մարմիններին կատարել այդ մարդասիրական քայլը»,– ասաց Նուլանդը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-