Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-2

Բելառուսը և Ադրբեջանը պատրաստվում են ռազմատեխնիկայի մատակարարման նոր համաձայնագիր ստորագրել

20.11.2018, 13:09
Բելառուսը և Ադրբեջանը պատրաստվում են ստորագրել նոր համաձայնագիր բելառուսական ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման վերաբերյալ:
Բելառուսը և Ադրբեջանը պատրաստվում են ռազմատեխնիկայի մատակարարման նոր համաձայնագիր ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Բելառուսը և Ադրբեջանը պատրաստվում են ստորագրել նոր համաձայնագիր բելառուսական ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման վերաբերյալ, Բելառուսի նախագահի հետ անցկացված բանակցությունների ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իլհամ Ալիևը:

Ինչպես հայտնում է БЕЛТА-ն, երկու երկրների նախագահների բանակցությունների արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական կոմիտեի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև` սպառազինության և օդային պաշտպանության տեխնիկայի մատակարարման ոլորտում երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացման վերաբերյալ:

«Մոտակա ժամանակներում այն կվերածվի պայմանագրի` Բելառուսից ռազմատեխնիկայի հեռթական խմբաքանակի ձեռք բերման համար», - պատմել է Ալիևը:

Ըստ նրա, Ադրբեջանը գոհ է Բելառուսի հետ այդ ոլորտում համագործակցությունից, քանի որ նրա արտադրանքը շատ որակյալ է և արդյունավետ:

«Այդ իսկ պատճառով պատահական չէ, որ ռազմատեխնիկական համագործակցությունը մեր երկրների միջև շատ լավ պատմություն ունի, բավականին մեծ ծավալներ և ընդլայման լավ միտում», - հայտարարել է Բելառուսի նախագահը:-0-