Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+34

«Բարգավաճ Հայաստան». ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը վերջնականապես փակված է

05.02.2016, 14:48
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) որևէ ձևաչափով չի համագործակցի իշխող Հանրապետական կուսակցության հետ, ուրբաթ խորհրդարանական բիրֆնգների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
 «Բարգավաճ Հայաստան». ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը վերջնականապես փակված է
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) որևէ ձևաչափով չի համագործակցի իշխող Հանրապետական կուսակցության հետ, newsarmenia-ի փոխանցմամբ`ուրբաթ խորհրդարանական բիրֆնգների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Ես չեմ հավատում մեկ տարվա համագործակցության արդյունքին, առավել ևս անիմաստ է կոալիցիայի ձևավորումը մենաշնորհային իշխանության օրոք: Ես վստահ եմ, որ 2017 թվականի  խորհրդարանական ընտրությունները կփոխեն Հայաստանի քաղաքական ներկապնակը»,-ասաց նա` ավելացնելով, որ ԲՀԿ-ն այդ ժամանակ կվերանայի համագործակցության հարցը:

Միաժամանակ, Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն ազատ մտածողության մարդկանց կուսակցություն է, և իր գործընկերների շրջանում «կան մարդիկ, ովքեր կուզենային ընդունել ՀՀԿ-ի հետ համագործակցության հարցը»:

Հայաստանում ակտիվ խորհրդակցություններ են ընթանում կառավարության հնարավոր կոալիցիայի ձևավորման շուրջ։ Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն` ՀՀԿ–ն բանակցություններ է վարում հիմնականում ՀՅԴ–ի ներկայացուցիչների հետ, ովքեր աջակցում են սահմանադրական փոփոխություններին։ -0-