Ցանցում հրապարակվել է Փաշինյանի և Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը. վարչապետի պաշտոնակատարը մեկնաբանել է (ԱՈՒԴԻՈ)
05.12.2018,
20:50
Ցանցում հրապարակվել է Փաշինյանի և ԱԱԾ ղեկավար Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը. վարչապետի պաշտոնակատարը մեկնաբանել է։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի ցանցում հայտնվել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը։
Ձայնագրության մեջ զրուցակիցները քննարկում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալության հարցը և Ռուսաստանի հնարավոր արձագանքը դրան։
Փաշինյանը Facebook–ի իր էջում հրապարակել է այս ձայնագրությունը և մեկնաբանել. «Դավադիրները գաղտնալսման երկրորդ մասն են տարածել: Ժամանակին սրա մասին էի պատմում ԱԺ ամբիոնից»։
Նա նաև հայտնել է, որ քիչ անց ուղիղ եթեր կմտնի։
Սեպտեմբերի 11–ին ցանցում հայտնվել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում նրանք քննարկում են Հայաստանում պետպաշտոնյաների նկատմամբ հարուցված աղմկոտ քրեական գործերի հետ կապված իրավիճակը։ Մասնավորապես, խոսքը գնում էր Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության թեմայի և Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու ու կալանավորելու մասին։
Վանեցյանը հաստատեց այս ձայնագրության իսկությունը և այն փաստը, որ ՀՔԾ պետի հետ նրանք քննարկել են 2008 թվականի մարտի 1-2–ի գործին վերաբերող հարցեր։
Վանեցյանը հոկտեմբերի 16–ին հայտնել է, որ հեռախոսազրույցի գաղտնալսման պատվիրատուն արդեն հայտնի է, նա Հայաստանից էր և կապված չէ ԱԱԾ–ի հետ։ Նա միաժամանակ նշել է, որ կան օպերատիվ տվյալներ, բայց այս փուլում բարդ է ապացուցել պատվիրատուի առնչությունը գործին։ -0-