Ծառուկյանը հեռանում է Հայաստանի ակտիվ քաղաքական կյանքից. փորձագետ
05.03.2015,
14:00
ԲՀԿ–ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հեռանում է Հայաստանի ակտիվ քաղաքական կյանքից, հինգշաբթի ասուլիսի ժամանակ ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. ԲՀԿ–ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հեռանում է Հայաստանի ակտիվ քաղաքական կյանքից, հինգշաբթի ասուլիսի ժամանակ ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։
«Եթե խոսենք Գագիկ Ծառուկյանի դերակատարության մասին, ապա կարելի է ենթադրել, որ նա հեռանում է ակտիվ քաղաքական կյանքից, այլ հարց է, թե, արդյո՞ք, ԲՀԿ–ն կշարունակի ստանալ այն ֆինանսական օգնությունը, որն ավելի վաղ ստանում էր Ծառուկյանից», – ասաց Մարկարովը։
Նրա խոսքերով` եթե ԲՀԿ–ն շարունակի ստանալ այդ օգնությունը, ապա կուսակցությունը կկարողանա մնալ քաղաքական դաշտում։
«Սակայն բնականաբար, այն կներկայացվի ՀՀ ԱԺ–ում շատ ավելի քիչ քանակով և ավելի քիչ ազդեցություն կունենա քաղաքական գործընթացների վրա», – ասաց Մարկարովը։
Նրա խոսքերով` եթե ֆինանսավորում չլինի, ապա ԲՀԿ–ն կարող է համալրել Հայաստանի սովորական կուսակցությունների շարքերը, որոնք բավականին շատ են, սակայն դրանք ոչ մի դերակատարություն չունեն քաղաքական գործընթացներում։
Փորձագետը կարծում է, որ այդ դեպքում ԲՀԿ–ն կլինի կուսակցություն` իր ընտրազանգվածով, մի քանի հայտնի մարդկանցով, սակայն այն կկորցնի ձայներ, որոնք ստացել է վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, քանի որ ընտրական գործընթացը բավականին ծախսատար գործ է։
Փետրվարի կեսերին սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲԱԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԴ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–-ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։
ԲԱԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն իր հրաժարվելն է իրեն առաջարկված համագործակցության բազմաթիվ տարբերակներից, անձնական շահեկան առաջարկներից, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը։
Փետրվարի 20–-ին ԲԱԿ–ն պատրաստվում էր համատեղ հանրահավաք կազմակերպել երկու ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ–ի և «Ժառանգության» հետ, սակայն չորեքշաբթի հայտարարեց, որ չեղյալ է համարում այդ ակցիան, իսկ Ծառուկյանը կոչ է արել հայրենակիցներին երկրի բոլոր հարցերը լուծել խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է` լիբերալ ուղղվածությամբ, այն ստեղծվել է 2004թ.–ին։ 2012թ.–ի մայիսի 6–ի ընտրությունների արդյունքում ձևավորված հինգերորդ գումարման խորհրդարանում կուսակցությունն ունի թվով երկրորդ խմբակցությունը` 131 պատգամավորական մանդատներից ունենալով 36 մանդատ։ Կուսակցությունը գլխավորում է խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանը։ –0–