Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+15

«Ծառուկյան» դաշինքը կաջակցի ժողովրդի թեկնածուին (ԼՐԱՑՎԱԾ)

28.04.2018, 22:22
Նա նշել է նաև, որ պայթյունավտանգ իրադրությունը բոլորն էին զգում:
«Ծառուկյան» դաշինքը կաջակցի ժողովրդի թեկնածուին (ԼՐԱՑՎԱԾ)

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Ծառուկյան» դաշինքը կաջակցի ժողովրդի թեկնածուին վարչապետի ընտրություններում, հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Ծառուկյան» խորհրդարանական դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Շարժմանը շատ դրական եմ վերաբերվում, սա ոչ թե մեկ-երկու տարվա հարց էր, այլ ժողովրդի մեջ կուտակված հարց էր և ՀՀԿ-ի ոչ ճիշտ պահվածքն էր ժողովրդի հանդեպ», - հայտարարել է Ծառուկյանը:

Նա նշել է նաև, որ պայթյունավտանգ իրադրությունը բոլորն էին զգում:

«Փառք ու պատիվ մեր ժողովրդին ու երիտասարդներին, իրենք են հաղթել, իրենք պետք է որոշումը կայացնեն»,-ասաց նա:

«Ես իմ ամբողջ թիմով, մեկ մարդու պես ձայնը տալու եմ ժողովրդի ներկայացրած թեկնածուին: Մենք թեկնածու չենք առաջադրի»,- հայտարարել է նա՝ նշելով ոչ մի ձայն չի տալու Հանրապետական կուսակցությանը:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ–ն թեկնածու չի առաջադրի մայիսի 1–ին կայանալիք վարչապետի ընտրություններում։–0–