Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Չեմ ցանկանում մասնակցել քաղաքականության, որը դատապարտում է գեներալներին. Նորատ Տեր-Գրիգորյանց

17.10.2019, 15:50
Գեներալը նշեց, որ ապրիլյան դեպքերի ժամանակ Ադրբեջանը դեպի առաջնագիծ էր տեղաշարժել իր ԶՈՒ 20 տոկոսը, իսկ նրանց առջև կանգնած են եղել առաջնագծի դիրքապահները, որոնք հերոսաբար կռվել են:
Չեմ ցանկանում մասնակցել քաղաքականության, որը դատապարտում է գեներալներին. Նորատ Տեր-Գրիգորյանց

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը «168 Ժամի» հետ զրույցում մեկնաբանել է 2016 թ.-ի ապրիլյան պատերազմի դեպքերի հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի գործունեությանն իր մասնակցելու հավանականությունը:

«Ես այն ժամանակ երկու պայման էի առաջադրել: Ասել էի, որ չեմ ցանկանում մասնակցել քաղաքականության, որը դատապարտում է գեներալներին, հրամանատարներին, սպաներին, որոնք իբրև թե թույլ են տվել սխալներ: Բնականաբար, սխալներ ճակատում լինում են, բայց դրանք հանցավոր չէին, իրավիճակն է այդպիսին եղել», - հայտարարեց նա:

Գեներալը նշեց, որ ապրիլյան դեպքերի ժամանակ Ադրբեջանը դեպի առաջնագիծ էր տեղաշարժել իր ԶՈՒ 20 տոկոսը, իսկ նրանց առջև կանգնած են եղել առաջնագծի դիրքապահները, որոնք հերոսաբար կռվել են:

«Ես քաղաքական նման գործընթացի չեմ ցանկանում մասնակցել: Ի՞նչ են այնտեղ փնտրում: Եթե մարդը դավաճանում է, նրան դատում են, եթե մարդը պատերազմում է, նա ավելի քիչ ուժ ունի, քան հակառակորդը, նրան չեն դատում, այլ աջակցում են, ուժ են տալիս, հնարավորություններ: Իսկ մեր տրամաբանությունն այլասերված է»,- ասել է նա «168 Ժամի» հետ զրույցում:-0-