Հայ–թուրքական արձանագրությունների պատճառով Հայաստանի շրջափակման մասին կետը չի ընդգրկվել Եվրահանձնաժողովի` Թուրքիայի մասին զեկույցում. փորձագետ
17.10.2013,
14:55
Անկարայի կողմից Հայաստանի շրջափակման վերաբերյալ կետը չի ընդգրկվել նախօրեին Թուրքիայի առաջընթացի մասին Եվրահանձնաժողովի ամենամյա զեկույցում հայ–թուրքական արձանագրությունների պատճառով, կարծում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Տեր–Մաթևոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անկարայի կողմից Հայաստանի շրջափակման վերաբերյալ կետը չի ընդգրկվել նախօրեին Թուրքիայի առաջընթացի մասին Եվրահանձնաժողովի ամենամյա զեկույցում հայ–թուրքական արձանագրությունների պատճառով, կարծում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Տեր–Մաթևոսյանը։
«Զեկույցներում մինչև 2009 թվականը ներառյալ մշտապես կար այն կետը, որ Անկարայի նախաձեռնությամբ փակ է հայ–թուրքական սահմանը, սակայն հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո 2009 թվականին այդ փաստն այլևս չի երևացել Եվրահանձնաժողովի զեկույցներում։ Դրա փոխարեն ընդամենը նշվում է, որ Թուրքիան առայժմ չի վավերացրել արձանագրությունները»,– հինգշաբթի ասաց Տեր–Մաթևոսյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։
Ըստ նրա, Հայաստանի ԱԳՆ–ն պետք է լրջորեն խորհի դրա շուրջ և համապատասխան քայլեր ձեռնարկի։
«Նախևառաջ, մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է աշխատի ԵՄ համապատասխան օղակների հետ այդ կետը վերականգնելու համար»,– նշեց նա։
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավման գործընթացը 2008 թվականին նախաձեռնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:
Տեր–Մաթևոսյանը հայտնեց, որ այս տարի զեկույցում բացակայում է նաև Թուրքիայի` իրենց ազգային պատկանելությունը թաքցնող հայերի մասին կետը։
«Զեկույցում դրական է նշվում այն փաստը, որ թուրքական հասարակությունում այսօր ավելի շատ են քննարկում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են մասնակցում ապրիլի 24–ին կոտորածի հիշատակին նվիրված միջոցառումներին»։
Խոսելով զեկույցի մասին ընդհանուր առմամբ` փորձագետը նշեց, որ այս տարի այն ավելի դրական էր։
Այսպես, ըստ նրա, զեկույցում կան դրական արձագանքներ սեպտեմբերի 30–ին վարչապետ Էրդողանի կողմից հայտարարած ժողովրդավարացման ծրագրի մասին։ Դրական տեսանկյունից են նշվում նաև երկրի քրդական բնակչության հետ բանակցությունների առաջընթացը, տնտեսական բարեփոխումները և այլն։
Այն թեմաների շարքում, որոնց ուշադրություն է դարձրել Եվրահանձնաժողովը, քաղաքացիական և զինվորական կառույցների հարաբերություններն են։ Զեկույցում նշվում է, որ ոչ ռազմական ատյանների կողմից անվտանգության ուժերի վերահսկողությունն ավելի արտահայտված է դարձել, նաև ասվում է, որ Գլխավոր շտաբի պետը խուսափում է ճնշման գործադրումից քաղաքական հարցերում, որոնք նրա ձեռնահասության դաշտում չեն։
Զեկույցում քննադատվում են թուրքական իշխանությունների գործողությունները Գեզի այգում բողոքողների դեմ։ Նշվում է, որ անվտանգության ուժերը անհամամասնական ուժ են կիրառել Գեզիի շուրջ իրադարձությունների ժամանակ, ինչպես նաև ընդգծվում է, որ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ պնդումների հիման վրա սկսվել են հետաքննություններ, կատարվում են պաշտոնից ազատումներ։
Հատուկ սուր քննադատության է ենթարկվել Անկարայի դիրքորոշումը Կիպրոսի նկատմամբ։
«Սակայն ընդհանուր առմամբ, եթե համեմատենք այս զեկույցը նախորդների հետ, Թուրքիայի համար գնահատականները դրական են։ Թուրքիան ԵՄ–ի կարևոր տնտեսական գործընկերն է, և Եվրամիությունը չի ցանկանա իր վրա վերցնել Անկարայի հետ հարաբերությունների հավանական ձախողման ամբողջ պատասխանատվությունը»,– ասաց Տեր–Մաթևոսյանը։ -0-