Рейтинг@Mail.ru

Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները սխալ են թույլ տվել` հրաժարվելով նախագահի հետ հանդիպումից. Շարմազանով

23.06.2015, 14:48
Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները սխալ են թույլ տվել` հրաժարվելով նախագահի հետ հանդիպումից, երեքշաբթի խորհրդարանում լրագրողներին ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը ։
Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները սխալ են թույլ տվել` հրաժարվելով նախագահի հետ հանդիպումից. Շարմազանով
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները սխալ են թույլ տվել` հրաժարվելով նախագահի հետ հանդիպումից, երեքշաբթի խորհրդարանում լրագրողներին ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը ։

Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ցրել է Բաղրամյան պողոտան փակած և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարներին։ Նախնական տվյալների համաձայն` ոստիկանական բաժիններ է տեղափոխվել  237 մարդ։

«Ակտիվիստները պետք է համաձայնեին Հայաստանի նախագահի առաջաևկին, դա նոր որակ կհաղորդեր նրանց պայքարին»,– ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով, ավելի ճիշտ կլիներ, որ ցուցարարներն իրենց շարքերից ընտրեին 4-5 մարդ և գնային նախագահի հետ հանդիպման։

Նախորդ գիշերվա իրադարձությունների դրական պահերից մեկն այն փաստն է, որ Ոստիկանությունը և ցուցարարներն ընդգծված կոռեկտ էին միմյանց հանդեպ։ Նա միաժամանակ ընդգծեց, որ Ոստիկանությունը պարտավոր էր պահել հասարակական կարգը։

Խոսելով ԶԼՄ–ների ներկայացուցիչների ձերբակալության մասին` փոխխոսնակը նշեց, որ որոշ լրագրողներ ակցիայի որոշակի փուլում միացել են ցուցարարներին։

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17–ին նիստին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի նոր սակագներ սահմանելու մասին։ Որոշման  համաձայն, էլեկտրաէներգիայի նոր սակագինը բնակչության համար կբարձրանա 6,93 դրամով` 1 կՎտ/ժ համար մինչև 48,78 դրամ ցերեկային ժամերին և մինչև 38,78 դրամ 1 կՎտ/ժ համար գիշերային ժամերին (բոլոր թվերը` ԱԱՀ հաշվի առնելով)։ Հաստատման դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի 2015թ.–ի օգոստոսի 1–ից։–0–