Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+25

ԵԱՀԿ առաքելությունն ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով ընդհատել է դիտարկումը

14.01.2015, 15:28
ԵԱՀԿ առաքելությունը ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով  ընդհատել է դիտարկման անցկացումը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ԵԱՀԿ առաքելությունն ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով  ընդհատել է դիտարկումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ առաքելությունը ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով  ընդհատել է դիտարկման անցկացումը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրությունում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անց կացրել Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը /Մեծ Բրիտանիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/:

«Ղարաբաղյան կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս է բերել իր առաջապահ դիրքեր, սակայն ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները՝ ելնելով անվտանգության նկատառումներից նպատակահարմար են գտել ընդհատել դիտարկման անցկացումը»,–ասված է հաղորդագրությունում:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:––0–