Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Էներգետիկայի նախարարը կպահպանի իր պաշտոնը, չնայած հրաժարականի դիմումին

29.01.2018, 12:17
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կպահպանի իր պաշտոնը, չնայած հրաժարականի դիմումին։
Էներգետիկայի նախարարը կպահպանի իր պաշտոնը, չնայած հրաժարականի դիմումին

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./ԱՌԿԱ/. Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կպահպանի իր պաշտոնը, չնայած հրաժարականի դիմումին։

Այս մասին «Արմենպրես»-ին ասել է նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը։

«Այո, նախարարն անձնական պատճառներով իսկապես հրաժարականի դիմում է ներկայացրել։ Սակայն հանրապետության նախագահի և վարչապետի հետ զրույցից հետո հարցը հանվել է օրակարգից։ Աշոտ Մանուկյանը շարունակելու է պաշտոնավարել», – նշել է Թարփոշյանը։

Հիշեցնենք, որ Մանուկյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունվարի 18–ին, սակայն նրա հեռանալու մասին խոսակցությունները սկսել էին շրջանառվել դեռ Ամանորի նախաշեմին։ Մանուկյանը նախարարի պաշտոնում նշանակվել էր 2016 թ.–ի սեպտեմբերի 20–ին։

2015 թ.–ին ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո երկիրն անցնում է խորհրդարանական իշխանավարման։ Նոր նախագահին կընտրի Ազգային ժողովը։ Նախագահն իր լիազորությունները կստանձնի 2018 թ.–ի ապրիլի 9–ին։ Նույն օրը կդադարեցվեն գործող նախագահի լիազորություները,  և կառավարությունը հրաժարական կտա։ Վարչապետը կընտրվի իշխող կուսակցության կամ իշխող կոալիցիայի կողմից։–0–