Երևանն ու Բաղդադը կողմ են «Ժնև–2» համաժողովի անցկացմանը. Իրաքի ԱԳՆ
03.12.2013,
14:41
Երևանն ու Բաղդադը կողմ են սիրիական հարցին վերաբերող «Ժնև–2» համաժողովի անցկացմանը, երեքշաբթի Երևանում հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց Իրաքի արտգործնախարար Հոշիար Զիբարին։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանն ու Բաղդադը կողմ են սիրիական հարցին վերաբերող «Ժնև–2» համաժողովի անցկացմանը, երեքշաբթի Երևանում հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց Իրաքի արտգործնախարար Հոշիար Զիբարին։
«Սիրիական ճգնաժամի կարգավորման մեր (Երևանի և Բաղդադի) մոտեցումները շատ մոտ են։ Միայն սիրիացիները կարող են լուծել այդ հակամարտությունը»,– ասաց Զիբարին։
Նա նշեց, որ իրաքյան ԱԳՆ–ի ունեցած տվյալների համաձայն, Սիրիայի և իշխանությունը, և ընդդիմությունը պատրաստ են մասնակցել այդ համաժողովին։
«Իհարկե, ոչ բոլոր ընդդիմադիր խմբերը կարող են մասնակցել, սակայն հիմնական շերտը ներկա կլինի այնտեղ։ Իրաքի համար շատ կարևոր է սիրիական հարցը, քանի որ Սիրիան մեր անմիջական հարևանն է, և Դամասկոսի ճգնաժամը նույնպես սպառնում է մեր անվտանգությանը»,– ասաց նախարարը։
Զիբարին նաև դրական գնահատեց Արևմուտքի հետ Իրանի մտերմությունը։
«Ժնև–2» համաժողովը տեղի կունենա 2014թ.–ի հունվարի 22–ին։ Համաժողովը գումարվել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի կողմից։ Այսպիսով, սիրիական կառավարությունը և ընդդիմությունը առաջին անգամ կնստեն բանակցությունների սեղանի շուրջ։ –0–