ԵԽԽՎ ղեկավարը հայտարարել է, որ մտահոգված է Հայաստանում բողոքի ցույցերի մասին տեղեկատվությամբ
25.06.2015,
21:47
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ղեկավար Անն Բրասերը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտահոգված է Հայաստանի բողոքի ցույցերի մասին ստացվող տեղեկատվությամբ։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ղեկավար Անն Բրասերը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտահոգված է Հայաստանի բողոքի ցույցերի մասին ստացվող տեղեկատվությամբ։
«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Հունիսի 22–ին նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։ Հունիսի 23–ի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ, բոլորն արդեն ազատ են արձակվել, տուժել է 25 մարդ։
Մասշտաբային ակցիան վերսկսվել է նույն օրը երեկոյան։ Ցույցը կրում է բացառապես խաղաղ բնույթ։ Այս պահին Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ։
«Ես շատ մտահոգված եմ նրանով, ինչ այնտեղ կատարվում է»,– ասել է Բրասերը։ ԵԽԽՎ ղեկավարը հավելել է, որ «տեղեկատվությունն այդտեղից ես ստանում եմ ԶԼՄ–ներից»։ Նա կոչ է արել կողմերին հանգիստ լինել, հիշեցրել, որ բոլոր գործողությունները պետք է իրականացվեն Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան։
Պատասխանելով այն հարցին, թե նա հնարավորություն ունեցել է զրուցել Հայաստանի ներկայացուցչի հետ կատարվող դեպքերի մասին, նա ասել է, որ «ցավոք սրտի, հնարավորություն չի եղել»։-0-