Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+17

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետն ազատ է արձակվել խոշոր գրավի դիմաց

21.08.2018, 19:39
ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը ազատ է արձակվել գրավի դիմաց։
Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետն ազատ է արձակվել խոշոր գրավի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը ազատ է արձակվել գրավի դիմաց, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի դատական դեպարտամենտից։

Հուլիսի 6–ին դատարանը բավարարել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը` Բաբայանի ձերբակալման վերաբերյալ։ Նա մեղադրվում էր Վյաչեսլավ Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։

«Նա ազատ է արձակվել 20 մլն դրամ գրավի դիմաց (մոտ 41.4 հազար դոլար)», – հայտնեցին գերատեսչությունից։–0–