Գալուստ Սահակյանի որդին լծվել է ԲՀԿ ցուցակի համար ձայներ ապահովելու գործին. թերթ
05.09.2018,
12:14
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, լծվել է ԲՀԿ ավագանու ցուցակի համար ձայներ ապահովելու գործին:

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, լծվել է ԲՀԿ ավագանու ցուցակի համար ձայներ ապահովելու գործին, գրում է «Ժամանակ» օրաթերթը:
Աջափնյակում ՀՀԿ նախկին ակտիվիստները և շտաբի պետերը նույն ակտիվությամբ շտաբներ են բացում ՀՀԿ-ի համար:
«Հիշեցնենք, որ Արման Սահակյանը և ԲՀԿ ավագանու ցուցակի առաջին համար Նաիրա Զոհրաբյանը խնամիներ են»,-գրում է թերթը: