Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Գերմանացի պատգամավորը պարզաբանել է, թե ինչու չի սատարել Հայոց ցեղասպանության բանաձևին

03.06.2016, 17:18
Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության պատգամավոր Բեթինա Կուդլան միակն էր գերմանացի խորհրդարանականների նիստում ներկա գտնվածներից, ով դեմ էր քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը։
Գերմանացի պատգամավորը պարզաբանել է, թե ինչու չի սատարել Հայոց ցեղասպանության բանաձևին
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության պատգամավոր Բեթինա Կուդլան միակն էր գերմանացի խորհրդարանականների նիստում ներկա գտնվածներից, ով դեմ էր քվեարկել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը։ Այդ մասին հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՏԱՍՍ–ին։  

Կուդլան հիմնավորել է իր որոշումը, մասնավորապես, նրանով, որ իր կարծիքով, Բունդեսթագի խնդիրը չէ պատմական գնահատական տալ այլ պետություններում կատարված իրադարձություններին։ Դա պետք է անի իրադարձությունների կողմ համարվող երկիրը, տվյալ դեպքում` Թուրքիան, կարծում է նա։ 

«Քաղաքական և ֆինանսական հետևանքներն անկանխատեսելի են»,– գրել է պատգամավորը սոցցանցի իր էջում, գրում է Spiegel Online–ը։

Ըստ նրա, Հայաստանը կարող է փոխհատուցման պահանջներ ներկայացնել։ «Այդ որոշումը (բանաձևի ընդունումը) բեռ կդառնա Թուրքիայի հետ հարաբերություններում և կդժվարացնի ԵՄ և Թուրքիայի միջև փախստականների վերաբերյալ համաձայնագրի իրագործմանը»,– կարծում է Կուդլան։ «Եթե գործարքը տապալվի, ապա դա մարդասիրական ծանր հետևանքներ կունենա, և Գերմանիայի համար ֆինանսական բեռը կավելանա»,– նշել է խորհրդարանականը։ 

Ավելի վաղ Բունդեսթագը բացարձակ մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն անվանող բանաձև։ Նիստին ներկա պատգամավոր Բեթինա Կուդլան դեմ է քվեարկել, մեկ խորհրդարանական` ձեռնպահ։ -0-