Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+20

Ղարաբաղյան իրավիճակի սրումը կարող է հանգեցնել պատերազմի Հայաստանի և Ադրբեջանի միջև. Շտայնմայեր

16.05.2016, 19:23
ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ որքան երկար է տևում ղարաբաղյան հակամարտությունը, որքան ավելի ինտենսիվ են զինվում հակամարտող կողմերը, այնքան բարձր է նոր սրման ռիսկը։
Ղարաբաղյան իրավիճակի սրումը կարող է հանգեցնել պատերազմի Հայաստանի և Ադրբեջանի միջև. Շտայնմայեր

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերը երկուշաբթի Վիեննայում ՄԽ–ի հանդիպումից առաջ հայտարարել է, որ որքան երկար է տևում ղարաբաղյան հակամարտությունը, որքան ավելի ինտենսիվ են զինվում հակամարտող կողմերը, այնքան բարձր է նոր սրման ռիսկը, որը կարող է հանգեցնել պատերազմի Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Երկուշաբթի երեկոյան Վիեննայում կանցկացվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները` Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ։

Վեց շաբաթ առաջ շփման գծի ողջ երկայնքով գրանցված թեժ մարտերը վկայում են, որ բազմամյա ստատուս–քվոն գործուն չէ երկարաժամկետ հեռանկարում։ Որքան երկար է տևում հակամարտությունը, որքան ավելի ինտենսիվ են զինվում հակամարտող կողմերը, այնքան բարձր է նոր սրման ռիսկը, որը կարող է հանգեցնել պատերազմի Հայաստանի և Ադրբեջանի միջև», – ասել է նախարարը, որի խոսքերը մեջբերում է ԳԴՀ ԱԳՆ–ն։

Շտայնմայերի խոսքով`ԵԱՀԿ–ն կարևոր դերակատարություն ունի հակամարտության կարգավորման հարցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Ֆրանսիան , Ռուսաստանն ու ԱՄՆ–ն երկար տարիներ փորձում են, որպես ՄԽ համանախագահներ, համախմբել հրադադարի ռեժիմի որոշումն ու վերսկսել քաղաքական գործընթացը։ Գերմանիան, որպես  ԵԱՀԿ նախագահ, աջակցում է դրան», – ավելացրել է նա։

«Մեր կարծիքով` հարկավոր է հաստատել և ամրապնդել շփման գծում հրադադարի ռեժիմը, համաձայենցնել վստահության ամրապնդման միջոցներն ու սկսել բանակցային գործընթացը։ Դա որոշակի ժամանակ կպահանջի», – նշել է նախարարը։  

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-