Рейтинг@Mail.ru
USD
368.42
EUR
424.9
RUB
5.0964
GEL
138.76
2026 թ. հունիսի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+18

Գիշերը շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել

10.04.2017, 11:03
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
Գիշերը շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 9-ին և լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 250 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–