Հայ հաքերները ցանցում տարածել են Ադրբեջանի ԱԻՆ կայքի փաստաթղթերը
28.09.2015,
14:53
Monte Melkonyan Cyber Army հայկական հաքերային խումբը ցանցում տարածել է ադրբեջանական ԱԻՆ կայքի փաստաթղթերի մի մասը։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Monte Melkonyan Cyber Army հայկական հաքերային խումբը ցանցում տարածել է ադրբեջանական ԱԻՆ կայքի փաստաթղթերի մի մասը։
Նախօրեին Monte Melkonyan Cyber Army խումբը կոտրել է շուրջ 10 հաքերային կայքեր, այդ թվում` երկրի արտակարգ իրավիճակների նախարարության կայքը` ցանցում տարածելով փաստաթղթերի մի մասը։
Հաքերային հարձակման պատճառ է դարձել ադրբեջանական զինված ուժերի ակտիվացումը սահմանին և խաղաղ հայկական գյուղերի գնդակոծությունը։
Ուրբաթ` սեպտեմբերի 25–ին, հակառակորդը, խախտելով հրադադարի ռեժիմը, արկակոծման է ենթարկել ԼՂ Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը՝ ինչի հետևանքով զոհվել է 4 հայ զինծառայող, ևս 16-ը վիրավորվել են:
Գնդակոծությունների ժամանակ ադրբեջանական զինված ուժերն օգտագործում են հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետեր և նռնականետեր։
Ինչպես ասվում է հաքերային խմբի հայտարարությունում, դա միայն փաստաթղթերի մի մասն է, և նրանք մտադիր են շարունակել տվյալների հրապարակումը, եթե ադրբեջանական կողմը չդադարեցնի գրոհները հայկական բնակավայրերի վրա։
«Սա վերջին նախազգուշացումն է, եթե հարձակում լինի Հայաստանի դեմ, մենք ցույց կտանք նախարարության այլ փաստաթղթերը։ Հայաստանի վրա հարձակվելուց առաջ 10 անգամ մտածիր»,– գրել են հաքերները կոտրված կայքերում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:0–