Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 27, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր

28.11.2016, 11:09
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ, ձեռքի հակատանկային ու հաստոցավոր ավտոմատ նռնականետեր:
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 110 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2500 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ), ձեռքի հակատանկային (2 արկ) ու հաստոցավոր ավտոմատ (5 արկ) նռնականետեր:

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործղությունների», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–