Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ԱՊՀ ՄԽՎ. Հանրաքվեում ապահովվել է Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտությունը

07.12.2015, 16:01
Նախօրին անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում ապահովվել է Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի ղեկավար Ակրամշո Ֆելալիևը:
ԱՊՀ ՄԽՎ. Հանրաքվեում ապահովվել է Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտությունը
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.Նախօրին անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում ապահովվել է Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի ղեկավար Ակրամշո Ֆելալիևը:

Նրա խոսքով, առաքելության անդամները նախօրեին եղել են 508 ընտրատեղամսերում, որտեղ արձանագրել են հանգիստ, ազատ աշխատանքային մթնոլորտ, իսկ քվեարկությունը պատշաճ մակարդակով է կազմակերպվել:

«Ընտրական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իմացել է իր գործը: Ամեն ինչ ընթացել է օրենքի տառին համապատասխան, հանգիստ մթնոլորտում: Մեր առաքելության կարծիքով, հանրաքվեում ապահովվել է Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտությունը»,-ասաց նա;

«ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խումբը եկել է հետևյալ եզարհանգման. Համաձայն ազգային օրենսդրության և անհրաժեշտ փաստաթղթերի առակայության պարագայում` հիմնված միջազգային ընտրական չափորոշիչների, հնարավորություն է տրվել քաղաքացիներին ազատ արտահայտել իրենց դիրքորոշումը Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ»,-ասաց նա:

Իր հերթին, ԱՊՀ ՄԽՎ առաքելության անդամ, ՌԴ պետդումայի պատգամավոր Նիկոլայ Արեֆևն ավելացրել է, որ հանրաքվեն լեգիտիմ է:

«ԱՊՀ դիտորդական առաքելությունն ուշադիր հետևել ե Հայաստանի ընտրական օրենսդրությանը, որն ապահովում է հասարակական վերահսկողություն: Մենք դրանում համոզվեցինք ընտրական տեղամասերում: ուզում եմ ասել, որ ես` անձամբ եղել եմ 15 ընտրատեղամասում: Մենք որևէ դիտողություն օրենսդրության խախտման վերաբերյալ չգտանք, ոչ ընտրողների, ոչ հանձնաժողովի, ոչ էլ դիտորդների ու վստահված անձանց կողմից»,-ասաց նա:

Հանրաքվեին հետևում էին  3 հազար դիտորդ` միջազգային կառույցններից և 18 տեղական կազմ,ակերպություններից:-0-