Հայաստանի առաջին նախագահը քվեարկել է և կոչ արել քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ հանրաքվեին
06.12.2015,
13:12
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ հանրաքվեին, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցն ընտրական այն տեղամասից, որտեղ քիչ առաջ քվեարկեց առաջին նախագահը:

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ հանրաքվեին, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցն ընտրական այն տեղամասից, որտեղ քիչ առաջ քվեարկեց առաջին նախագահը:
Նա նշեց, որ չի պատասխանելու լրագրողների հարցերին և հանդես եկավ կարճ ելույթով:
«Ժողովրդին կոչ եմ անում գալ և քվեարկել ազատ ու առանց սեփական իշխանությունների ճնշումների, քանի որ որքան իրական մարդիկ շատ մասնակցություն ունենան քվեարկությանը, այնքան օբյեկտիվ կլինի հանրաքվեի արդյունքները»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ժամը 08։00–ից երկրի ողջ տարածքում բացվել է 1997 ընտրատեղամաս։ Քվեարկությունը կավարտվի ժամը 20։00–ին։
Դեկտեմբերի 5–ի տվյալներով` Ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 550 հազար 323 մարդ։ Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։
Սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։
Նոր Սահմանադրության նախագծի համաձայն` Հայաստանի նախագահը, որի լիազորությունները զգալիորեն կկրճատվեն, ընտրվում է յոթ տարով (ներկա հինգի փոխարեն) ոչ թե համազզային քվեարկության, այլ խորհրդարանի միջոցով։ Միևնույն մարդը կարող է նախագահի պաշտոնում ընտրվել միայն մեկ անգամ։
Նախատեսվում է, որ առաջին փուլում պետության ղեկավարը պետք է ընտրվի պատգամավորների ձայների ¾–ով, իսկ եթե դա չհաջողվի, ապա նշաձողն իջեցվում է մինչև 3/5։ Եթե այս դեպքում ևս ընտրություններն արդյունքի չհանգեցրին, ապա նախագահը կընտրվի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։
Ըստ փաստաթղթի` գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կառավարությունն է, որը մշակում և իրականացնում է ներքին և արտաքին քաղաքականությունը` սեփական ծրագրի հիման վրա։ Կառավարությունը նաև ղեկավարում է պետական կառավարման համակարգը։
Նոր նախագագծով նախագահը վարչապետի պաշտոնում նշանակում է խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության կամ դաշինքի թեկնածուներից մեկին։ -0-