Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

ԿԸՀ նախագահ.հանրաքվեի ժամանակ գրանցված խախտումները չեն կարող ազդել քվեարկության արդյունքների վրա

06.12.2015, 23:49
Հանրաքվեի ժամանակ գրանցված խախտումները չեն կարող ազդել քվեարկության արդյունքների վրա։
ԿԸՀ նախագահ.հանրաքվեի ժամանակ գրանցված խախտումները չեն կարող ազդել քվեարկության արդյունքների վրա

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրաքվեի ժամանակ գրանցված խախտումները չեն կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Հայաստանում դեկտեմբերի 6–ին բացված 1997 ընտրատեղամասերում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվեն։ Տեղամասերի փակման պահին` ժամը 20։00–ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել էր 1 296 368 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 50,51 տոկոսը։

«Ըստ մեր տեղեկությունների` խախտումները եղել են հազվադեպ և չեն կարող ազդել հանրաքվեի արդյունքների վրա», – ասաց Մուկուչյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում։

Նա նաև նշեց, որ քաղաքացիներն ակտիվորեն մասնակցել են քվեարկությանը։

«Կարծում եմ, որ 50,51% ցուցանիշը հանրաքվեի համար նշանակում է ակտիվ մասնակցություն», – ասաց ԿԸՀ նախագահը։

Նա նաև տեղեկացրեց, որ քվեարկության ավարտից առաջ ԿԸՀ–ն ստացել է երեք գրավոր բողոք։

«Երեք բողոքներից մեկը նման էր Սահմանադրության տեքստի բովանդակության, հանրաքվեի գործընթացի վերլուծությանը և որևէ հստակ պահանջ չէր պարունակում։ Մնացած երկու բողոքները ներկայացվեցին փաստաբանների կողմից և վերաբերում էին ընտրատեղամասերում լրագրողների աշխատանքի խոչընդոտմանը», – հայտարարեց Մուկուչյանը։

Նա նաև նշեց, որ ցուցարարները, ովքեր բողոքում են հանրաքվեի և նրա արդյունքների դեմ, պետք է ԿԸՀ համապատասխան հայտարարություն ներկայացնեն։

«Պահանջը պետք է ներկայացվի պատշաճ ձևով։ Սակայն նման պահանջ ԿԸՀ չի ներկայացվել։ Եթե ներկայացվի, մենք պատրաստ ենք ուսումնասիրել այն», –ասաց նա։

Հայաստանում դեկտեմբերի 6–ին բացված 1997 ընտրատեղամասերում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվեն։ Տեղամասերի փակման պահին` ժամը 20։00–ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել էր 1 296 368 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 50,51 տոկոսը։

Հանրաքվեին հետևում է ավելի քան 3 հազար դիտորդ` տեղական 18 կազմակերպություններից։ Միջազգային վեց դիտորդական առաքելությունների թվում քվեարկության հետևում են ԱՊՀ Մոնիտորինգի հանձնաժողովի 44 դիտորդներ, ԱՊՀ ՄԽՎ–ի 23 դիտորդ, օտարերկրյա ԿԸՀ–ների 33 ներկայացուցիչ, ԵԽԽՎ–ի 11 դիտորդ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի 5 դիտորդ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ։

Սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։ –0–