Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

Դաշնության խորհուրդը վավերացրել է ՌԴ–ում և Հայաստանում առանց հաշվառման 30 օր բնակվելու մասին համաձայնագիրը

25.02.2015, 18:48
Դաշնության խորհուրդը չորեքշաբթի վավերացրել է Հայաստանի հետ ստորագրված համաձայնագիրը, որը թույլ է տալիս երկու երկրների քաղաքացիներին առանց հաշվառման 30 օր բնակվել Ռուսաստանում կամ Հայաստանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Դաշնության խորհուրդը վավերացրել է ՌԴ–ում և Հայաստանում առանց հաշվառման 30 օր բնակվելու մասին համաձայնագիրը
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Դաշնության խորհուրդը չորեքշաբթի վավերացրել է Հայաստանի հետ ստորագրված համաձայնագիրը, որը թույլ է տալիս երկու երկրների քաղաքացիներին առանց հաշվառման 30 օր բնակվել Ռուսաստանում կամ Հայաստանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հիմա նման մոտեցում է կիրառվում նաև Բելառուսի քաղաքացիների նկատմամբ` Դաշնակից պետության տարածքում կացության և բնակության վայրի ընտրության, ազատ տեղաշարժման հարցում երկու երկրների քաղաքացիների հավասար իրավունքների ապահովման մասին համաձայնագրին համապատասխան, ինչպես նաև Ղազախստանի քաղաքացիների նկատմամբ` երկու երկրների քաղաքացիների կացության կարգի մասին համաձայնագրին համապատասխան։

Հայաստանի հետ համաձայնագիրը ստորագրվել է 2014 թ.–ի հուլիսի 11–ին Սոչիում։

2015 թ.–ի հունվարին Հայաստանը միացել է ԵՏՄ–ին, որի անդամներն են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը։ –0–