Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 27, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող խանգարել ԱՄՆ-ի հետ հարաբերություններին. դեսպան

15.05.2019, 17:45
«Հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող և չեն սահմանափակում փոխշահավետ հարաբերությունները ԱՄՆ-ի կամ այլ գործընկերների հետ», - ասաց նա:
Հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող խանգարել ԱՄՆ-ի հետ հարաբերություններին. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող խանգարել փոխշահավետ հարաբերություններին ԱՄՆ-ի հետ: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Ամերիկայի Միացյան նահանգների դեսպան Լին Թրեյսին:

«Մենք հասկանում ենք, որ Հայաստանն ամուր պատմական և աշխարհագրական կապեր ունի Ռուսաստանի հետ, սակայն կարծում եմ, որ շատերը Հայաստանում կհամաձայնվեն, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող և չեն սահմանափակում փոխշահավետ հարաբերությունները ԱՄՆ-ի կամ այլ գործընկերների հետ», - ասաց նա:

Թրեյսին նշեց, որ միջազգային հարաբերությունները վակուումի մեջ չեն:

«Աշխարհագրորեն և պատմականորեն Հայաստանը կապված է Ռուսաստանի հետ, սակայն իր արժեհամակարգով Հայաստանը կապված է արևմուտքի հետ, և այդ կապերը չեն հակասում միմյանց: Արտաքին քաղաքականությունում մեկի առավելությունը չի նշանակում մյուսի պարտությունը», - ասաց դեսպանը:-0-