Հայաստանը Արևմուտքը և Արևելքը, Հյուսիսն ու Հարավը կապող խաչմերուկ է և պետք է այդպիսին էլ մնա. Ֆրանսիայի նախկին դեսպան
29.10.2013,
18:34
Հայաստանը Արևմուտքը և Արևելքը, Հյուսիսն ու Հարավը կապող խաչմերուկ է և պետք է այդպիսին էլ մնա, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան (2003-2006) Անրի Կյունին։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը Արևմուտքը և Արևելքը, Հյուսիսն ու Հարավը կապող խաչմերուկ է և պետք է այդպիսին էլ մնա, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան (2003-2006) Անրի Կյունին։
«Հայաստանը մի խաչմերուկ է, որի շնորհիվ հնարավոր են հարաբերությունները Հյուսիսի, Արևելքի և Արևմուտքի հետ։ Հայաստանի մշակույթն այնքան բարձր է, որ կարող է ինտեգրվել բոլոր մշակույթների հետ։ Պատմականորեն այնպես է դասավորվել, որ Հայաստանը միշտ հարաբերություններ է ունեցել բոլոր կողմերի հետ»,– ասաց Կյունին` պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կարող է Մաքսային միությանը միանալու Հայաստանի մտադրությունը անդրադառնալ հայ–ֆրանսիական հարաբերությունների, մասնավորապես նաև հայ–եվրոպական հարաբերությունների վրա ընդհանրապես։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ է Ֆրանսիայում ուշանում 1915թ.–ի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը, նախկին դեսպանը պատասխան հարց տվեց. «Ո՞րն է Հայաստանի համար առավել կարևոր` Ֆրանսիայում այդ օրինագծի ընդունու՞մը, թե՞ Թուրքիայի հետ սահմանի բացումը»։
Ըստ նրա` ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի համար առաջնահերթ է տնտեսության զարգացումը։
«Հուսով եմ` տնտեսական շահը թույլ կտա երկու կողմերին քայլ կատարել միմյանց ուղղությամբ»,– ասաց Կյունին` ավելացնելով, որ դա իր անձնական կարծիքն է, ոչ թե Փարիզի դիրքորոշումը։
Խոսելով հայ–ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակի մասին` Կյունին ընդգծեց, որ դրանք ավելի շատ զգացմունքների վրա են հիմնված։
Դեսպանը, ով Հայաստանում է գտնվում ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում համաժողովին մասնակցելու համար, նշեց, որ երջանիկ է 7 տարվա բացակայությունից հետո վերադառնալ Հայաստան։
«Ես չեմ կարող նկարագրել այն զգացմունքները, որոնք զգում եմ, հայ ժողովրդի ջերմությունն ու հյուրընկալությունը ստիպեցին ինձ սիրել այս երկիրը, հայկական մշակույթը և հայ աղջիկներին»,– կատակեց նա։
Նախկին դեսպանը տեղեկացրեց, որ նախօրեին ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, սակայն կոնկրետ անուններ չնշեց։ –0–