Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+17

Հայաստանն ու ՀԱՊԿ–ն կշարունակեն համագործակցությունը` կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով

11.11.2013, 17:20
Հայաստանն ու ՀԱՊԿ–ն կշարունակեն համագործակցությունը` կազմակերպության շրջանակում կատարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպման մանրամասներն է ներկայացնում ՀՀ ԱԱԽ մամուլի ծառայությունը։
Հայաստանն ու ՀԱՊԿ–ն կշարունակեն համագործակցությունը` կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ու ՀԱՊԿ–ն կշարունակեն համագործակցությունը` կազմակերպության շրջանակում կատարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպման մանրամասներն է ներկայացնում ՀՀ ԱԱԽ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող աշխատանքներին վերաբերող` նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի գործունեության ծավալմանը վերաբերող անելիքները, ինչպես նաև սեպտեմբերի 23-ին Սոչիում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման հետ կապված խնդիրները։ –0–