Рейтинг@Mail.ru
USD
385.32
EUR
455.06
RUB
4.9092
GEL
141.61
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ կպայքարեն թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ

11.12.2013, 16:16
Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ կպայքարեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։ Համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել Ռուսաստանի Դաշնության Թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովի և ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպման ընթացքում։
Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ կպայքարեն թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ կպայքարեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։ Համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել Ռուսաստանի Դաշնության Թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովի և ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպման ընթացքում։

«Կողմերը քննարկել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերում ջանքերի համատեղմանն ուղղված, արդյունավետ համագործակցություն իրականացնելու ուղղությամբ մեխանիզմների կիրառման հարցերի լայն շրջանակ»,– հայտնում են ԱԽ մամուլի ծառայությունից։

Հանդիպման արդյունքում կողմերի հանձնարարությամբ Թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության և ԱԱԽ աշխատակազմի միջև ստորագրվել է արձանագրություն, որում նախանշվել են համատեղ գործակցության շրջանակներում առաջիկայում իրականացվելիք միջոցառումները, ինչի արդյունքում Հայաստանում էապես կբարելավվի այս աշխատանքներում ներգրավված աշխատակիցների որակավորումը և համապատասխան մարմինների տեխնիկական հագեցվածությունը։

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ  հայկական պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում` ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը մասնակցելու նպատակով։ –0–