Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+19

Հայաստանում շուտով համաձայնության իշխանություն կձևավորվի. ՀՀ նախագահ

01.08.2016, 20:39
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հասարակության, իշխանությունների և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իր խոսքում անդրադարձել է հայ ժողովրդի մի հատվածի մտահոգություններին գործող իշխանությունների վերաբերյալ։
Հայաստանում շուտով համաձայնության իշխանություն կձևավորվի. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հասարակության, իշխանությունների և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իր խոսքում անդրադարձել է հայ ժողովրդի մի հատվածի մտահոգություններին գործող իշխանությունների վերաբերյալ։

Ի պատասխան հնչող քննադատությանը նախագահն ասել է, որ Հայաստանի իշխանությունները կատարյալ չեն, բազմաթիվ թերի հարցեր և բարդ խնդիրներ կան, և իշխանությունների նպատակը դրանց լուծումներն արագացնելն է: 

Որպես այդ լուծման ուղի նախագահը նշել է առաջնահերթ նպատակը, այն է` ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո:

«Սահմանադրական բարեփոխումները հենց դրա մասին էին, հենց այդպիսի իշխանություն ձևավորելու հիմքն է դրվել այդ բարեփոխումներով: Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման և կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք»,– ասել է Սարգսյանը, վստահեցնելով, որ ընդամենը ամիսներ անց Հայաստանը կունենա հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն:

Նախագահն ասել է, որ պետություն և երկիր կառուցելու արժեհամակարգը կիսող քաղաքական գործիչների պակաս Հայաստանում այսօր չկա։ «Այդպիսիք շատ են քաղաքական բոլոր հոսանքներում: Եվ դա մեր երկրի հարստությունն է»,– ավելացրել է նա։ -0-