Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 3, կիրակի
եղանակը
Երևանում
+18

Հայազգի դիվանագետը կգլխավորի ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը

12.08.2019, 12:57
Պարոն Ալան Գոգբաշյանը նշանակվել է Նորին Մեծության դեսպան Հայաստանի Հանրապետությունում:
Հայազգի դիվանագետը կգլխավորի ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Պարոն Ալան Գոգբաշյանը նշանակվել է Նորին Մեծության դեսպան Հայաստանի Հանրապետությունում:

Նշվում է, որ պարոն Ալան Գոգբաշյանը կփոխարինի այդ պաշտոնում տիկին Ջուդիթ Ֆարնուորթին, որն անցնելու է դիվանագիտական մեկ այլ աշխատանքի։

«Պարոն Գոգբաշյանն իր պաշտոնավարումը կսկսի 2019թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում», - նշվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։-0-