Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Հայկական կողմը դիվերսիայի փորձ չի ձեռնարկել. դա ապատեղեկատվություն է

02.10.2019, 17:12
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է Ադրբեջանի սահմանային պետական ծառայության հայտարարությունը:
Հայկական կողմը դիվերսիայի փորձ չի ձեռնարկել. դա ապատեղեկատվություն է

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է Ադրբեջանի սահմանային պետական ծառայության հայտարարությունը, որ ՀՀ ԶՈՒ-ն իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել Ղազախի ուղղությամբ:

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի 1-ին` ժամը 22:00-ի սահմաններում ադրբեջանցի սահմանապահները կանխել են հայկական դիվերսիոն խմբերի ներթափանցումը Հայաստանի հետ սահմանին։

«Իրականում ոչինչ տեղի չի ունեցել, դա ադրբեջանական ապատեղեկատվություն է: Մեզ հայտնի չեն այն տարածման պատճառները», - ասաց Հովհաննիսյանը «Նովոստի-Արմենիա» թղթակցի հետ զրույցում:

Նա նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվում է ամենօրյա ծառայություն, որը չի բացառում նաև փոխհրաձգություն:

«Սահմանի երկու կողմից կրակում են գրեթե ամեն օր: Հնարավոր է, իրենց կողմից եղել է մի քանի կրակոց, որոնց մասին մենք անգամ չենք հայտարարում, քանի որ դա մեզ համար ամենօրյա գործընթաց է», - ասաց Հովհաննիսյանը:-0-