Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայտնի է, թե ով ժամանակավորապես կփոխարինի Վալերիյ Օսիպյանին

18.09.2019, 15:07
Հայտնի է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի անունը:
Հայտնի է, թե ով ժամանակավորապես կփոխարինի Վալերիյ Օսիպյանին

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Այս պահին ՀՀ ոստիկանության պետի պարտականությունների կատարումը դրված է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի վրա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Հիշեցնենք, որ ասօր` սեպտեմբերի 18-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը։

Խոսելով Վալերի Օսիպյանի հետագա քայլերի մասին, Աշոտ Ահարոնյանը ասաց. «Պարոն Օսիպյանը հայտնեց, որ ցանկացած պահին, եթե կարիքը լինի, նա իր գիտելիքով և փորձով պատրաստ է ոստիկանության նեցուկ լինել, և պ-ն Օսիպյանը այսօր արդեն ոստիկանության վետերանների շարքում է»:-0-