Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

ՀՀ նախագահը ստորագրել է ՀՀ–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

19.04.2018, 13:08
ՀՀ նախագահը ստորագրել է ՀՀ–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին ստորագրել է օրենք «Հայաստանի, ԵՄ–ի և Ատոմային էներգետիկայի եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին», հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԺ–ն ապրիլի 11-ին կայացած նիստում միաձայն կողմ է քվեարկել Հայաստանի, ԵՄ–ի և Ատոմային էներգետիկայի եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին։   

ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թ.–ի նոյեմբերի 24–ին Բրյուսելում կայացած ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 5–րդ գագաթնաժողովի շրջանակում։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ այն վավերացվի ԵՄ 28 անդամ երկրների և Հայաստանի կողմից։

Փաստաթղթի դրույթները համապատասխանում են Հայաստանի պարտավորություններին այլ ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակում և նպատակաուղղված է դրանց հետագա կարգավորմանը։

Այս պահին վավերացման բոլոր ընթացակարգերն ավարտել է միայն Էստոնիան։


ԵՄ–ն արդեն ավարտել է ներքին ընթացակարգերը, որպեսզի համաձայնագրի որոշ դրույթներ կարողանան ուժի մեջ մտնել Հայաստանի կողմից փաստաթղթի վավերացումից հետո:-0-