Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

ՀՀ վարչապետ. «Պետական միջոցները քյաբաբների վրա ծախսածները հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ»

19.12.2019, 13:00
«Պետական միջոցները քյաբաբների վրա ծախսածները հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ». Փաշինյան
ՀՀ վարչապետ. «Պետական միջոցները քյաբաբների վրա ծախսածները հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ»
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետը, մանկատների շրջանավարտներին բնակարանների հանձնման ծրագրի մասին խոսելիս, անդրադարձավ նախկին իշխանության որոշ ներկայացուցիչների վարած քաղաքականությանը:

«Կան որոշ ուժեր, որոնք փորձում են ներկայացնել, թե ՀՀ Կառավարությունն իր վարած քաղաքականությամբ հակադրվում է ընտանեկան արժեքներին և գործում է ընդդեմ քաղաքական արժեքների: Եկեք ուղղակի գույքագրենք որոշումները. ոչ թե տեքստերը, այլ որոշումները: Երեխային ընտանիք վերադարձնելու այս քաղաքականությունը վարում է մեր կառավարությունը, իսկ երեխաներին ապօրինի որդեգրելու մեխանիզմներ գոյություն են ունեցել այն իշխանության օրոք, որն ազգային արժեքների դրոշը բռնած ինչ է արել` մենք բոլորս գիտենք»,- նշեց վարչապետը: 

Խոսքը շարունակելով` Փաշինյանը նշեց, որ մանկատների շրջանավարտ երեխաներին բնակարանով ապահովելու պարտավորությունը ՀՀ-ն ստանձնել է 2003թ-ից, իսկ ազգային կառավարությունները և նրանց հարակից կուսակցությունները չեն կարողացել այդ հարցը լուծել:

«Մարդիկ են եղել, որ այդ ընթացքում եղել են նախարար ձեզ հայտնի կուսակցույթուններից: Այս նպատակով բնակարանաշինություն է տեղի ունեցել մանկատների շրջանավարտներին ապահովելու ծրագրի շրջանակում: Իսկ ինչու այս բնակարանները չեն հասել այդ երեխաներին»,- հարցադրում է անում վարչապետը` նշելով, որ «հիմա եթե գնան, հետաքննեն, պարզեն, և պարզվի ինչ-որ բան, և համապատասխան մարդիկ հայտնվեն բանտում, պարզվելու է, որ նրանք քաղաքական հալածյալ են, հանուն ազգի քաղաքական հալածյալ»:

 «Հանուն ազգի պետական միջոցները քյաբաբների վրա ծախսածները հիմա ՀՀ-ում հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ, բառիս բուն իմաստով, քյաբաբների վրա ծախսածները: Հիմա որ ասեմ, քյաբաբ-առ քյաբաբ բացահայտելու ենք , կասեն` ատելության քարոզչություն է իրականացնում ՀՀ-ում»,- ասաց վարչապետը: -0-