Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+15

ՀՀԿ-ն ավելի շատ պատասխանատվության լղոզման ճանապարհով է ՀՅԴ-ի հոտ կոալիցիա կազմում

10.02.2016, 17:52
Հայաստանի հանրապետական կուսակցությունն ավելի շատ պատասխանատվության լղոզման ճանապարհով է փորձում Հայ հեղափոխական դաշնակցության հետ կոալիցիա կազմել, չորեքշաբթի լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
ՀՀԿ-ն ավելի շատ պատասխանատվության լղոզման ճանապարհով է ՀՅԴ-ի հոտ կոալիցիա կազմում
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/.Հայաստանի հանրապետական կուսակցությունն ավելի շատ պատասխանատվության լղոզման ճանապարհով է փորձում Հայ հեղափոխական դաշնակցության հետ կոալիցիա կազմել, «Նովոստի–Արմենիայի» չորեքշաբթի լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:

«Դաշնակցության հետ կոալիցիա կազմելով,  ՀՀԿ-ն այս պարագայում ավելի շատ պատասխանատվության լղոզման ճանապարհով է ընթանում և նույն այդ նախընտրական գործընթացներում կասի, որ ամեն ինչի պատասխանատուն կամ մեղավորն ինքը չէ, կային այլ քաղաքական ուժեր, որոնք չկարողացան իր հետ միասին խնդիրները լուծել»,-ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով, կուսակցություն, որը խորհրդարանում մեծամասնություն է կազմում կոալիցիայի ձևավորման որևէ այլ պատճառ չունի, կարծում է նա:

Մյուս կողմից, քաղաքական գործիչը կարծում է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելով ՀՅԴ-ն,  ստանալով ադմինիստրատիվ ռեսուրսներ,  իր քաղաքական-սոցիալական ծրագրերն իրագործելու համար որոշակի շահաբաժին կստանա:

Սպասվում է, որ այսօր երեկոյան կհայտարարվի ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համագործակցության նոր ձևաչափի մասին: Զլմների տվյալներով, ՀՅԴ-ին կտրվի կրթության և գիտության , արդարադատության, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարի պորտֆելները:--0--