Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՀՔԾ-ն ստուգում է, թե ինչպես է Միքայել Հարությունյանը 2002-ին հանդիսացել ՌԴ քաղաքացի

11.09.2018, 12:03
ՌԴ քաղաքացի լինելու պատճառով է, որ ՌԴ-ն իր տարածքում կասեցրել է Հարությունյանի նկատմամբ հայտարարված միջպետական հետախուզումը:
ՀՔԾ-ն ստուգում է, թե ինչպես է Միքայել Հարությունյանը 2002-ին հանդիսացել ՌԴ քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստուգում է, թե ինչպես է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալներից Միքայել Հարությունյանը 2002 թվականին հանդիսացել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, պատասխանելով «ՀԺ»-ի թղթակցի հարցին, մասնավորապես, նշել է հետևյալը. «Քրեական համապատասխան գործով ընթացող նախաքննությամբ վարույթ իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում՝ Միքայել Հարությունյանի քաղաքացիության հարցը հստակեցնելու վերաբերյալ: Քրեական գործով դրա հետ կապված հստակություն մտցվելուց հետո հնարավոր կլինի քրեաիրավական հարթությունում քննարկման առարկա դարձնել մնացած ածանցյալ բոլոր հարցերը»:

«ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ևս մեր զրույցում նշել է, որ Միքայել Հարությունյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու փաստը ստուգվում է: «Ինտերֆաքսը» օրեր առաջ տեղեկացրել էր, որ 2002 թվականից Միքայել Հարությունյանն ունի ռուսական անձնագիր: Այս տեղեկությունը տարիներ շարունակ չի հանրայնացվել և չնայած դրան՝ Հարությունյանը 2000-ականներին զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: ՌԴ քաղաքացի լինելու պատճառով է, որ ՌԴ-ն իր տարածքում կասեցրել է Հարությունյանի նկատմամբ հայտարարված միջպետական հետախուզումը», – գրում է թերթը:–0–