Հայաստանի քաղաքական վերնախավը մտահոգված է Ռուսաստանի հակաեվրոպական արտաքին քաղաքականությամբ. ՀՅԴ ներկայացուցիչ
19.11.2013,
16:49
Հայաստանի քաղաքական վերնախավին չի կարող չանհանգստացնել Ռուսաստանի արտաքին քաղաքականության` ընդգծված հակաեվրոպական ուղղվածությունը, հայտարարել է ՀՅԴ–ից ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի քաղաքական վերնախավին չի կարող չանհանգստացնել Ռուսաստանի արտաքին քաղաքականության` ընդգծված հակաեվրոպական ուղղվածությունը, հայտարարել է ՀՅԴ–ից ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը։
«Ողջ պատմության ընթացքում` և Ռուսական կայսրության և ԽՍՀՄ–ի ժամանակներում, Ռուսաստանը միշտ եվրոպացի գործընկերներ է ունեցել, իսկ այժմ Մոսկվան մնում է մենակ։ Դա չի կարող չանհանգստացնել Հայաստանին», – ասաց Հովհաննիսյանը` երեքշաբթի զեկույցով ելույթ ունենալով Երևանում անցկացվող «ՀԱՊԿ–ն և անվտանգության ժամանակակից մարտահրավերները» սեմինարի ժամանակ։
Պատգամավորն ընդգծեց, որ Մոսկվայի այս քաղաքականության արդյունքում Հայաստանի եվրասիական ինտեգրումը կարող է զրկվել հայկական սփյուռքի հսկայական շերտի աջակցությունից, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Անդրադառնալով Հայաստանի եվրոպական և եվրասիական ընտրության թեմային` Հովհաննիսյանն ընդգծեց, որ Ռուսաստանի քաղաքական վերնախավն այդպես էլ չհասկացավ, որ Եվրամիության «Արևելյան գործընկերության» քաղաքականության մեջ Հայաստանը զբաղեցնում է իր ուրույն տեղը։
«2008 թ.–ի օգոստոսյան պատերազմից հետո պարզ դարձավ, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր տնտեսական և տրանսպորտային քաղաքականությունը, մասնավորապես` էներգետիկ կախվածությունը։ Մենք հույս ունեինք, որ Ռուսաստանը կհասկանա դա, քանի որ դա կծառայեր հենց ռուսական տնտեսության զարգացմանը», – նշեց Հովհաննիսյանը` պարզաբանելով, որ Հայաստանը ռուս ձեռներեցների համար կարող էր դեպի եվրոպական շուկաներ տարանցիկ ուղի դառնալ։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ընդունել Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ պարտավորությունները, և այդ հարցի լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն դեկտեմբերին կներկայացնի «ճանապարհային քարտեզը»։
Ավելի վաղ նախատեսվում է, որ Հայաստանը նոյեմբերի 18–ին Վիլնյուսում ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի։
«ՀԱՊԿ–ն և անվտանգության ժամանակակից մարտահրավերները» սեմինարի կազմակերպիչներն են Հայաստանում ՀԱՊԿ–ի ինստիտուտի մասնաճյուղը, ՀԱՊԿ–ի վերլուծական ասոցիացիան, «Ռուս–հայկական միություն» ՀԿ–ն, «Նորավանք» կրթահամալիրը։–0–