Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Ինչի՞ վրա է հիմնված ՀՅԴ-ՀՀԿ համաձայնագիրը. մանրամասնել է Արծվիկ Մինասյանը

16.02.2016, 18:33
Իշխող ՀՀԿ–ի և ՀՅԴ–ի համագործակցությունը պետք է ավելի երկարատև բնույթ կրի, նշել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Ինչի՞ վրա է հիմնված ՀՅԴ-ՀՀԿ համաձայնագիրը. մանրամասնել է Արծվիկ Մինասյանը

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Իշխող ՀՀԿ–ի և ՀՅԴ–ի համագործակցությունը պետք է ավելի երկարատև բնույթ կրի, նշել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով yerkir.am–ին։

«Այս համագործակցության քաղաքական ուժերը 17 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ չեն կապում, և չի կարևորվում` կլինե՞ն խորհրդարանում և կունենա՞ն իշխանություն, թե՞ ոչ, որովհետև երկրի առջև ծառացած խնդիրների լուծումներն են կարևոր», – նշել է Մինասյանը։

Միաժամանակ պատգամավորը չի բացառել, որ ՀՀԿ–ՀՅԴ համագործակցության համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն այսօր։

«Ես չեմ բացառում, նաև չեմ հաստատում»,- ասել է նա:

Պատգամավորը նաև ավելացրել է, որ փաստաթղթի ստորագրումը շատ չի ուշանա:

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը կստորագրվի այսօր երեկոյան>>

«Համաձայնագիրը, ըստ էության, հիմնված է թե' մեր մոտեցումների, թե' նաև հանրապետության նախագահի, հատկապես` վերջին ելույթում քննարկման արդյունքներով բարձրաձայնված հարցերի ընդհանրության վրա, որից հետո նոր կպաշտոնականացվեն մնացած գործընթացները»,- ասել է Արծվիկ Մինասյանը: –0–