«ՅՈՒԿՕՍ»–ի նախկին բաժնետերերը ՌԴ–ի դեմ հայց են ներկայացրել Լոնդոնի Գերագույն դատարան

«ՅՈՒԿՕՍ»–ի նախկին բաժնետերերը ՌԴ–ի դեմ հայց են ներկայացրել Լոնդոնի Գերագույն դատարան

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. «ՅՈՒԿՕՍ»–ի նախկին բաժնետերերի ներկայացուցիչները Մեծ Բրիտանիայում նախաձեռնել են դատական գործընթաց Հաագայում միջնորդական դատարանի «ՅՈՒԿՕՍ»–ի հայցի որոշումը կատարելու վերաբերյալ, և հիմա Ռուսաստանն ունի երկու ամիս, որպեսզի Լոնդոնի Գերագույն դատարան դիմի իր հայցի հետ կանչման հարցով։

«Մենք Ռուսաստանի դեմ դատարան փաստաթղթեր ենք ներկայացրել բրիտանական դեսպանատան միջոցով, այժմ Ռուսաստանն ունի երկու ամիս, կոպիտ ասած, մինչև օգոստոսի վերջ, որպեսզի իր պատասխանը տա Լոնդոնի Գերագույն դատարանի հայցի վերաբերյալ։ Մենք հույս ունենք հանդիպել դատարանում ռուս ներկայացուցչիների հետ Լոնդոնում, կամ Բրյուսելում, կամ Փարիզում, կամ ցանկացած այլ երկրում մոտ ապագայում», – ասել է Օսբորնը Sputnik–ին։

Նրա խոսքերով,  դեռևս չկան հստակ ամսաթվեր դատարանում առաջին լսումների վերաբերյալ, քանի որ ՌԴ–ն «պետք է պաշտոնապես պատասխանի հայցին»։ «Մեծ Բրիտանիայում մենք պարզապես հնարավորություն չունենք այնպես անել, ինչպես մենք արել ենք Ֆրանսիայում, կամ Բելգիայում, և ձերբակալել ռուսական ակտիվները։ Լոնդոնում մենք պետք է անցկացնենք ամբողջական դատական գործընթաց, նախքան մենք կկարողանանք այդ ակտիվների վրա կալանք դնել», – ասել է Օսբորնը, հաղորդում է banki.ru–ն։

Նա նաև ավելացրել է, որ «ՅՈՒԿՕՍ»–ի նախկին բաժնետերերը դեռ չեն ուսումնասիրել պետական կազմակերպությունների ռուսական ակտիվների կալանավորման հնարավորությունները։ «Մենք դեռ չենք կենտրոնացել այն կազմակերպությունների վրա, որոնք վերահսկվում են ռուսական պետության կողմից։ Մենք դեռևս դիմել ենք միայն ակտիվներին , որոնք անմիջականորեն պատկանում են Ռուսաստանին», – հայտնել է Օսբորնը։

Փաստաբանը նաև պատմել է, որ նախկին բաժնետերերը ուսումնասիրում են ռուսական ակտիվները արևմտյան Եվրոպայի այլ երկրներում։ Կշարունակենք ուսումնասիրել ռուսական ակտիվների հետ կապված իրավիճակն արևմտյան Եվրոպայում։ Չեմ կարող դեռ ասել, որ երկրներին կվերաբերվի այս գործընթացը, քանի որ այն դեռ ավարտված չէ», – պատմել է Օսբորնը։

Նա նշել է, որ ակտիվները և սեփականությունը, Իսպանիայում, Չինաստանում, Շվեյցարիայում և Կանադայում չեն դիտարկվում «տարբեր պատճառներով»։

Անցած շաբաթ Ֆրանսիայում և Բելգիայում ձերբակալվել է կարողություն, որը այդ երկրների իշխանությունները ռուսական են համարում, «ՅՈՒԿՕՍ»–ի նախկին բաժնետերերի հայցը Հաագայի միջնորդական դատարանում կատարելու համար։ Այդ որոշումը նախատեսում է, որ Ռուսաստանը պետք է վճարի 50 մլրդ դոլար մի շարք կազմակերպությունների` «ՅՈՒԿՕՍ»–ի նախկին բաժնետերերի։ Ռուսական իշխանությունների ներկայացուցիչները, մասնավորապես, Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Ալեքսեյ Ուլյուկայևը և ՌԴ նախագահի օգնական` Անդրեյ Բելաուսովը, հայտարարել են, որ Ռուսաստանը հերքելու է այս որոշումները։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

21:25 22.06.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×