Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Կանադայի իշխանությունները սահմանափակել են ուկրաինացի պաշտոնյաների մուտքը երկիր

29.01.2014, 12:42
Կանադայի իշխանությունները որոշել են սահմանափակել ուկրաինայի պաշտոնյաների մուտքը երկիր, որոնք, ըստ Կանադայի իմիգրացիայի հարցերով նախարար Քրիս Ալեքսանդրի խոսքերով, «պատասխանատու են ընդդիմության և բողոքողների ձայների ճնշման համար», գրում է Փրայմ գործակալությունը` հղում անելով CBCNews–ին։
Կանադայի իշխանությունները սահմանափակել են ուկրաինացի պաշտոնյաների մուտքը երկիր
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Կանադայի իշխանությունները որոշել են սահմանափակել ուկրաինայի պաշտոնյաների մուտքը երկիր, որոնք, ըստ Կանադայի իմիգրացիայի հարցերով նախարար Քրիս Ալեքսանդրի խոսքերով, «պատասխանատու են ընդդիմության և բողոքողների ձայների ճնշման համար», գրում է Փրայմ գործակալությունը` հղում անելով CBCNews–ին։

«Կանադան շարունակում է աջակցել ուկրաինացիներին, ովքեր հստակ և քաջաբար կողմ են արտահայտվում ազատությանն ու ժողովրդավարությանը», – հայտարարել է Ալեքսանդրը։

Կանադանի ԱԳ նախարար Ջոն Բայիդը զգուշացրել է Ուկրաինային պատժամիջոցների ընդլայնման հնարավորության մասին։ «Կարծում եմ, որ սա կարևոր քայլ է։ Մենք, իհարկե, կշարունակենք շարժվել այդ ուղղությամբ և գործողություններ ձեռնարկել հարկ եղած դեպքում», – հայտարարել է նա` պարզաբանելով, որ մշտական կապի մեջ է գտնվում ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ։–0–