Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Կարելի է ասել, որ ԱԺ փոխնախագահների հարցը լուցված է. Արարատ Միրզոյան

10.01.2019, 17:21
«Իմ քայլը» դաշինքի անդամ Արարատ Միրզոյանը հինգշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ խորհրդարանի փոխնախագահների հարցը լուցված է:
Կարելի է ասել, որ ԱԺ փոխնախագահների հարցը լուցված է. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. «Իմ քայլը» դաշինքի անդամ Արարատ Միրզոյանը հինգշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ խորհրդարանի փոխնախագահների հարցը լուցված է:

«Վերջին օրերին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ ակտիվ քաղաքական բանակցություններ են տարվել, և, ինչպես նախատեսված է կանոնակարգող օրենքով և ավանդույթով, հարցերից շատերը արդեն լուցված են, նախանշվել և ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Որոշ հարցեր լուցված են արդեն 90 տոկոսով, որոշները դեռ պատրաստ չեն, քննարկման փուլում են, և մենք մի քանի օր ժամանակ ունենք», - ասաց նա խորհրդարանի 7-րդ գումարման պատգամավորներին մանդատների հանձնման արարողության ընթացքում:

Միրզոյանը պատասխանեց նաև քաղաքական ընդդիմախոսների այն հայտարարությանը, թե «Իմ քայլը» դաշինքի վարքագիծը նման է Հանրապետական կուսակցության վարքագծին:

«Շատ բան նրանից, ինչը մենք նախկինում խնդրում էինք իշխանություններից ընդդիմադիր կուսակցությունների համար, հիմա մենք կիրականացնենք արդեն որպես իշխող կուսակցություն: Դուք կտեսնեք արդյունքները մի քանի օրից», - ասաց նա:

7-րդ գումարման Ազգայի ժողովի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին: Այն կանցկացնի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը, ով ներկայացնում է «Իմ քայլը» խմբակցությունը:

Նոր Ազգային ժողովում ներկայացված են «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Խորհրդարանում կլինի 132 պատգամավոր:-0-